Տնային

Կարդալ, բացատրել վերնագիրը /Ինչու է կոչվում Ծովի տղան/:

Որովհետև ամբողջ պատմությաունը սևանա լճի մասին էր, և կար մի տղա որը շատլավ գիտեր սևանա լճի եղանակը, բայց նա 8 տարեկան էր:

Վախթանգ Անանյան

Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին

Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թվականին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել` երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.

— Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։

Մահացել է 1980 թ.-ին

Էն ո՞վ ա,– ձայն տվեց պահակ Ակոփը՝ դռանը հրացանիկոթով խփելով։

Ներսից մեկն աղաչական ձայնով խոսում էր գերմաներեն։

Մի արի տես ի՜նչ ա ասում, գիտնական բալա,— ձայնեցլոռեցի որսկան Ակոփը պահակային ջոկիամենաերիտասարդ և ամենակրթված մարտիկին՝ Աշոտին։

Աշոտը սովորել էր Լյուքսեմբուրգի (Վրաստան)գերմանական դպրոցում, տեղական գերմանացիների հետշփում էր ունեցել և գերմաներեն բավական գիտեր։

«Գիտնական բալան» մթնում խարխափելով առաջ եկավ և գերմաներեն ձայն տվեց.

Ի՞նչ եք ուզում։

Գերմանացին ինչ-որ բան ասաց։

Ի՞նչ ա ուզում։

Ասում է՝ թողեք մի րոպեով դուրս գամ, բնական կարիքի համար,— թարգմանեց Աշոտը։

— Ասա ինչ ղալաթ անում ես է՛դտեղ արա,— կտրուկ պատասխանեց Ակոփը։

Տղան թարգմանեց։

Գերմանացին աղաչում էր։

Ակոփ քեռի, ասում է կողքիս կին կա, անհարմար է, թե աստվածդ կսիրես թույլ տուր դուրս գամ։ Իրոք գերիներիհետ մի գերմանացի սանիտարուհի կար։ «Քեռի Ակոփը» մի պահ մտածեց։

Որ օղլուշաղ կա, դժար ա… պետք ա մի բան անենք։

— Ինչ բան, հո դուրս չենք թողնի։

— Հլա մի ասա, որ դուրս թողնեմ չես փախչի՞։

Աշոտը թարգմանեց։

Գերմանացին աղաչական տոնով, կերկերուն ձայնով ինչոր բաներ ասաց։ Նրա ձայնն այժմ ցածից էր գալիս, ըստերևույթին չոքել էր։

Քեռի Ակոփ, ասում է, երդվում եմ մինուճար երեխուս արևով, մորս գերեզմանով, որ դուրս կգնամ ու էլի խելոքկգամ, մարագը կմտնեմ։ Բայց դրա օձի լեզվից չխաբվես, քեռի Ակոփ։

— Խի՞, նա մարդ չի՞ որ,— խոսեց որսկանը։

Մարդ է, բայց թշնամի է։

Որսկանը մտածմունքի մեջ ընկավ։ Նա տատանվում էր։ Նա դեռ թշնամի չէր տեսել, նա խոր հավատ ուներ մարդունկատմամբ։ Այդ հավատը մշակվել էր նրա մեջ Լոռու ձորերում, իրենց պապերի ազնվությամբ օժտված պարզասիրտ,բարի որսորդների ու անասնապահների միջավայրում։

Բա կաթնատու մոր գերեզմանովը սուտ երդում կո՞ւտի,— հանկարծ հարցրեց որսկանը։ Նրա տոնի մեջնախատինք կար «թերահավատ ջահելների» նկատմամբ։ «Ասենք իմ գյուլլի առաջից ո՞ւր պիտի փախչի»,— մտածեցնա։

Ու դուռը բացեց։

Շեմքում ցցվեց գերմանացու բարակերկար կերպարանքը։

— Ասա անմըդ ի՞նչ ա։

Աշոտը թարգմանեց։

Հանս Հերման։

Պա՛հ, ադա էդ հո մեր կոլխոզի չոբան Հանեսի անըմն ա։ Հանե՞սէդ հո իսկական լոռեցու անուն ա,—պարզասրտորեն ուրախացավ Ակոփը։

Դե որ ըտենց ա, այ Հանես, գնա էն ծառի տակն ու էլի թեզ ետ արի… համա երդումդ պինդ պահիր, հա՜,…

Աշոտը թարգմանեց։

Գերմանացին գնաց ծառի տակը,— Աշոտը հրացանը մեկնած գնաց նրա հետևից։

Այտա, ամոթ ա, թող էդ մարդը հալալ իրա բանին կենա,— նախատեց որսորդը։

Աշոտը կանգ առավ։ Նա դժգոհ էր որսկանի ծայր աստիճան միամտության ու բարության համար։

Պահակապետն Աշոտին կանչեց և մի տեղ ուղարկեց։ Որսկանը մնաց մենակ։ Մթնում, ծառի կողմից թմփթմփոց լսվեց։

Հանես պրծա՜՞ր,— հարցրեց լոռեցին։

Չայն չկա։

Այտա, Հերմա՜ն։

Ձայն չկա։

«Էդ բալեն մեռածը չլի՞նի ճղեց»,—ահով մտածեց նա և հրացանն առաջ մեկնած գնաց ծառի կողմը։

Հանե՞ս… այտա, դե պրծի է՞։

Ձայն չկա։

Հանես հե՜յ,— գոռաց որսկանը լոռեցավարի ու. ինքն էլ սարսափեց իր ձայնից։

Հանեսը ո՞րտեղից…

Որսկան Ակոփին 5 օր բանտ նստեցրին՝ «կալանավորին բաց թողնելու համար»։ ճակատում դա շատ մեծ հանցանք է և շատ ծանր պատիժ է ենթադրում։ Բայց դե զորամասում ո՜վ չէր ճանաչում լոռեցի որսկան Ակոփին, ով չգիտեր նրամիամտությունը։

Տարիքոտ որսորդին այս անգամ զիջեցին ու խրատեցին, որ թշնամու նկատմամբ իր բարեսրտությունը մի կողմ դնի։

Արա՛, գիտնական բա՛լա, ուրեմն էդ անխիղճը խաբեց էլի՜… ուրեմն մոր գերեզմանովը սուտ երդվեց էլի՜…զարմացած ասում էր որսկանը հաջորդ օրերին։Բա էդ անօրենը չէր մտածո՞ւմ, որ ես իրեն պատճառով կկորչեմ…էդ էլ իմ լավությունն ա ՞…

Եվ դառնացած գլուխը տարուբերում էր ու «ծլթծլթացնում»։

Աշխարքի բաներին մտիկ է՜, տես մարդիկ ինչքան են փչացել…

Խեղճ մարդը դեռ ծանոթ չէր երկոտանի Բորենիների արյունարբու վարքուբարքին։

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առաջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի՝ ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց է այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բարձրացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մարդուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

 

Վախտանգ Անանյանը ինչու է դարձել նգրող:

գրականգետ է եղել և դարձել է գրող

Վաղտանգ Անանյանը ինչու է մահացել:

մահացել է 1980 2.-ин

Վաղթանգ Անանյանը երբ է ծնվել:

Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին