Բնագիտության ֆլեշմոբ

1.Ո՞ր թռչունին են անվանում անտառի բժիշկ: Նրանք իրենց կյանքը վարում են ծառերի վրա։ Սնվում են ծառերի վրայի որդերով և միջատներով, իրենց սուր կտուցի շնորհիվ։ Հիմնականում լինում են սև ու սպիտակ, կարող է հանդիպել նաև կարմիր
 Երաշտահավ
 2.Երկիր մոլորակի քանի՞ մայրցամաքի անուն է սկսվում Ա տառով:
 Պատ․ 5. Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Աֆրիկա, Ասիա, Անտարկտիդա, Արկտիկա
 3.Անձրևից հետո երկնքում հայտնվող բազմերանգ կամարի տեսքով մթնոլորտի տեսողական երևույթ։
 Ծիածան
4.Ջրի եռալուց հետո, քանի՞ րոպե պետք է սպասել, որ ձուն եփի: Պատասխանեք սեփական փորձով:
 Պատ․5 րոպե
5.Պինդ մթնոլորտային տեղում՝ սառցե գնդաձև հատիկների տեսքով։ Տեղում է տարվա տաք եղանակին :Հայաստանի Հանրապետությունուում՝ մարտ-հոկտեմբեր ամիսներին:
 Կարկուտ
 6.Բյուրեղային սառցի բարակ շերտ։ Առաջանում է երկրի մակերևույթի և սառը առարկաների վրա: Այս երևույթի առաջացման համար առավել բարենպաստ են պարզ առանց քամի գիշերները:
 Եղյամ
 7.Ջրի մանր կաթիլներ, որոնք առաջանում են դրական ջերմաստիճանի դեպքում՝ երկրի մակերևույթի, բույսերի գետնամերձ առարկաների վրա՝ երեկոյան, գիշերը և առավոտյան՝ օդի սառչելու և ջրային գոլորշիների խտանալու հետևանքով: Հայաստանում այս երևույթը դիտվում է գարնանը և աշնանը, հիմնականում արևածագից առաջ, երբ օդի ջերմաստիճանը հասնում է նվազագույնի։
 Ցող
 8.Երկիր մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող շերտ… կամ երկիր մոլորակի <վերմակ>:
 Օզոն
 9.Ինչպե՞ս են անվանում այն հանքանյութերը, որոնք հանվում են երկրի խորքից և համարվում են արտադրության ոլորտի հիմքը:
Օգտակար հանածոներ
 10.Ո՞ր թռչուն է ձու դնում ուրիշ թռչունի բնում:
 Կկու

 

Բնագիտություն

Տարբերում են քամու հետեյալ տեսակները՝ Պասսատները, մուսսոները բրիզները և լեռնահովտային:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին:

Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը:

Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոներնընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսոներն իրենց ուղղությունը փոխում են տարին երկու անգամ։

Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում:

Օրական երկու անգամ փոխում են իրենց ուղղությունը բրիզները և լեռնահովտային քամիները։

Իրենց ուղղությունը երբեք չեն փոխում Պասսատները։

Գյումրի

  • Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի
    Արագածի հարավային մատույցներում, Ամբերդ գետի արևմտյան ափին գտնվող Ագարակի 200 հա տարածք զբաղեցնող (որից 118 հա-ն` արգելոցի ներսում) պատմահնագիտական արգելոցը ներկայացնում է Հայաստանի առավել ուշագրավ հնագիտական հուշարձաններից մեկը` Ագարակի բնակատեղին։ Այն պեղվում է 2001 թվականից` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից։

    Հնավայրի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը և շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր և քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը շաղկապվում է Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի հետ։ Օգտագործելով տեղական ռելիեֆի առանձնահատկությունները` Ագարակի հնագույն բնակիչները տուֆի հսկայան զանգվածները վերածել են քարակոփ կառուցվածքների մի ամբողջական համալիրի։
    Ամբերդի հոսանքն ի վար, տասնյակ հեկտարների վրա անընդմեջ շարունակվող քարաժայռերը, տուֆի ելքերը, քարաբլուրներն ու տուֆի հարթակները, ինչպես նաև առանձին կանգնած ժայռաբեկորներն ամբողջ մակերեսով, մշակված են եզրերով։ Քարաժայռերի և հարթակների ճակատային մասերը նույնպես մշակվել են։ Առկա են ժայռափոր խորշեր, դեպի այդ խորշերը տանող աստիճանահարթակներ և այլ նշանակության կերտվածքներ։

    Բոլոր այս կերտվածքների, ինչպես նաև շրջանաձև, պայտաձև, մեանդրաձև փորվածքների, այդ փորվածքները միմյանց կապող առվակների կամ եռագագաթ, սեղանաձև «զոհարանների» շնորհիվ բնական լանդշաֆտը վերածվել է հսկա կոթողի։

    200 հա-ից ավելի տարածք զբաղեցնող «ծիսական լանդշաֆտի» նմանատիպ օրինակ մինչ Ագարակի պեղումները Հայկական լեռնաշխարհում փաստագրված չէր։ Այսօրինակ մշակութային երևույթի անմիջական զուգահեռները հայտնի են կենտրոնական Փոքր Ասիայի խեթա-փռյուգական հուշարձաններում (Խաթթուսա-Բողազքյոյ, «Միդասի քաղաք», Պիշմիշ Կալե, Ասար Կալե, Քյոհնյուշ Կալե, Ավդիլաս Կալե, Յազըլկայա, Օսման¬կայասի, Գյավուրկալե, Բեիկյոյ և այլն)։

    Հիշատակված հուշարձանախմբերի տարածքներում փաստագրված քարակոփ կերտվածքների ճնշող մեծամասնությունը բացարձակապես կրկնում է ագարակյան օրինակները։ Հիշյալ հուշարձաններն ուսումնասիրող հնագետների միահամուռ կարծիքով նման կերտվածքներով հագեցած ժայռահարթակները ծիսապաշտամունքային կառույցներ են։

  • Արուճի քարավանատուն
    Արուճի քարավանատունը (իջևանատունը) թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ Դատելով Հայաստանում պահպանված քարավանատների թվից և չափերից` դրանք մեծ կարևորություն են ունեցել և գտնվել են նշանավոր երթուղիների վրա։ Ողջ Հայաստանով մեկ կարելի է հանդիպել քարավանատների մնացորդների. դրանցից հատկապես լավ պահպանված և վերակառուցված են Անիի սահմանի (Շիրակի մարզ) մոտ գտնվող Ջրափի գյուղի և Գեղարքունիքը Վայոց ձորին կապող Սելիմի լեռնանցքի քարավանատները. վերջինս հարմար է եղել ամառային ճամփորդության համար։
  • Արուճի եկեղեցիԱրուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։ Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներիսց պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավ-արևելյան կողմում, բացվել է 1948-1951թթ-ի պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։
  • Մաստարա՝ սբ Հովհաննես եկեղեցի
  • Սև բերդ կամ Ալեքսանդրիայի ամրոց
    Սև բերդ, հուշարձան ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
  • Յոթ Վերք եկեղեցի
  • Գյումրու քաղաքային զբոսայգի
  • Սբ. Հովհաննես
  • Մարմաշենի եկեղեցի

Բնագիտություն

Լճեր, ջրամբարներ Ի՞նչ է լիճը:-Գոգավորություն պատված ջրով:

Լճայիս գոգավորություններս ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում:-Բերեք օրինակներ: Հրաբխային, անձրևային, ջրամբարներ: Սևանա

Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը:-Բերեք օրինակներ: Հոսունները՝այն լճերն են, որոնք սկիզբ են առնում, անհոսք՝ լճերը, որոնք սկիզբ չեն առնում:

Ի՞նչ է ջրամբարը:-Ջրամբարը կառւոցված է մարդու կողմից:

Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:-դաշտավայրերը ջրելու և սահադաշտներ պատրաստելու համար:

Թվարկիր Հայաստանի լճերը և ջրամբարները:-Սևանա, Երևանյան:

Ինչ նպատակով են օգտագործում ջրամբարում կուտակված ջուրը:-Հողատարախքներ ջրելու:

Որպես կանոն՝ անհոսք լճերն են, որոնք սկիզբ չէն առնում, իսկ հոսունները՝ որոնք սկիզբ են առնում և հոսում: Որ լիճն է կոչվում անհոս, որն է հոսուն:

Բնագիտություն

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում: Ճահիճները առաջանում են կուտակված ջրերից որոնք առաջացնում են բույսեր:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ: Այո, որովհետև եթե անշարժ ջուր լինի կառջանա բույսը:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք: Կարող են փորել ու ջուր քաշող ծառեր տնգել:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն: Ճահիճները կարող են մարդուն ոտքից քաշել և և մտցնել իր մեջ:

Ուսուցմամբ ճամփորդություն.գիտագործական հավաքին ընդառաջ

Սևան

Ես գնացել եմ  ցուցադրված ճամբարներին և արշավներին:

Արևելյան դպրոց  նախագծերի շրջանակում սեպտեմբերի 15-16 արշավել և ճամբարել ենք «Ժայռ» մարզա-հայրենագիտական կայանում հետևյալ երթուղով՝

Սևան քաղաք — Երկրագիտական թանգարան — Սևանի Բուսաբանական այգի — Մաշտոցներ բարձունք` բարձունքի հաղթահարում, քայլարշավ — «Ժայռ» մարզա-հայրենագիտական կայան:

 

Արևելյան դպրոց  նախագծերի շրջանակում արշավելու և ճամբարելու ենք «Ժայռ» մարզա-հայրենագիտական կայանում հետևյալ երթուղով՝

Սևան քաղաք

— Երկրագիտական թանգարան — Սևանի Բուսաբանական այգի — Մաշտոցներ բարձունք — «Ժայռ» մարզա-հայրենագիտական կայան

14567981_1493785043968883_3814832638247442862_n

Օգոստոսի 1-5 մեկնարկեց Արևելյան դպրոցի տարատարիք սովորողների  «Ժայռ» մարզա-հայրենագիտական ճամբար: Տևողությունը 5օր:

pizap.com15022774440651

 

 

 

Առաջադրան

Երկրի ներքին կառուցվածքը

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնականմասերի։ Կենտրոնում միջուկն է,նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղևջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթիցև և նիկելից:

Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես  4/5մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C,  սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրավերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկվիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկօվկիանոսների հատակին’ 5-10 կմ:

Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստականջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը’ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ: