Առաջադրան

Երկրի ներքին կառուցվածքը

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնականմասերի։ Կենտրոնում միջուկն է,նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղևջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթիցև և նիկելից:

Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես  4/5մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C,  սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրավերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկվիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկօվկիանոսների հատակին’ 5-10 կմ:

Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստականջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը’ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:

Թողնել մեկնաբանություն