Չախչախ թագավորը

Լինում է, չի լինում, մի աղքատ ջրաղացպան է լինում: Մի օր գնում է իր ջրաղաց և տեսնում՝ իր պանիրը չկա: Ասում է.
-Էս պանիրն ո՞վ է գողացել:
Հաջորդ օրը գնում է ջրաղաց և տեսնում է՝ իր բաղարջը չկա: Նա ջրաղացի մոտ թակարդ է լարում: Հաջորդ օրը գնում է թակարդի մոտ և տեսնում է, որ իր թակարդ աղվես է  ընկել:      — Դո՞ւ ես իմ պանիրն ու բաղարջը գողացել,- հարցնում է ջրաղացպանը:
-Ինձ մի՛ սպանիր, ես քեզ լավություն կանեմ,- ասում է աղվեսը:
Աղվեսը գնում է էդ երկրի աղբանոցից ոսկի է գտնում, գնում է թագավորի մոտ: Ասում է.
-Ես Չախչախ թագավորի նազիր-վեզիրն եմ: Ինձ կոտ կտա՞ս՝ Չախչախ թագավորի ոսկին չափեմ:
Կոտն առնում է, տանում, մի մարգարիտ մտցնում  է կոտի արանքը, իրիկունը ետ բերում: Թագավորը կոտը թափ է տալիս, մարգարիտը դուրս է թռչում: Մի քանի օր անց աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս: Թագավորը հարսանիքի պատրաստություն է տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում: Չախչախ թագավորը մեծ հանդեսով է գալիս, որ պսակվի: Հանկարծ  թշնամու զորքերը վրա տվեցին, մարդկանց կոտորեցին: Ինքը փախավ: Շրջապատված մեծամեծներով՝ ներկայանում է հանդիսանում թագավորի պալատ: Նստում են ճաշի, ջաղացպանը չի իմանում՝ ինչ ուտելիքի ձեռք տա: Աղվեսը դառնում է քավոր: Հարսանիքից հետո թագավորը իր աղջկան մեծ բաժինք է տալիս և ուղարկում Չախչախ թագավորի հետ: Քավոր աղվեսը վազ է տալիս, տեսնում, որ դաշտում մի նախիր է արածում:
-Թագավորը գալիս է, եթե չասեք, որ սա Չախչախ թագավորի դաշտերն են, ձեր գլուխը կկտրվի: Նույնը ասում է հովիվներին, խոտ հարողներին: Շահ-Մարը, լսելով այս ամենը, իսկույն նստում է իր ձին և փախչում երկրից: Աղվեսի հետևից գալիս են հարսանքավորները: Հասնելով նախրին, հետո սարերին, արտերին՝ հարցնում են՝ սա ո՞ւմ հարստությունն է:
-Չախչախ թագավորինն է,- ասում են բոլոր աշխատողները:
Աղվեսը հասցնում է Շահ-Մարի պալատում հանդիսության համար ամեն ինչ ձեռնարկել: Խնամիներին ընդունում է և սկսում քեֆը: Յոթն օր, յոթ գիշեր քեֆ են անում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s